Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Երևանի կոնյակի գործարանը այս տարի խաղողը կմթերի 150 դրամով

Երևանի կոնյակի գործարանը այս տարի խաղողը կմթերի 150 դրամով
02.04.2019 | 00:34

Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է, որ այս տարի գնելու է 1 կիլոգրամ խաղողը 150 դրամով, որ 10 դրամով ավելի է նախորդ տարվա գնի համեմատ:
Աշխատանքներ են տարվում պայմանագրեր ստորագրելու ուղղությամբ, որտեղ ամրագրված կլինի այդ գինը: Այս տարի ընկերությունը կմթերի 29 000 տոննա խաղող: Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 օրում՝ գումարը կազմակերպության կողմից հատուկ բացված գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ